00:00:00

Ստամբուլում հայկական եկեղեցին քաղաքապետարանից դատարանով 24 մլն լիրա փոխհատուցում է ստացել

22:23, 19 ապրիլ 2019 Աշխարհ

Թուրքական դատարանը բավարարել է Ստամբուլի Բեյքոզի շրջանի հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցու հայցն ընդդեմ Ստամբուլի քաղաքապետարանի։ Թուրքական Beykozguncel կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանը ճանապարհ կառուցելու համար առանց փոխհատուցման եւ համաձայնության վերցրել էր Սուրբ Նիկողայոս եկեղեցուն պատկանող տարածքի մի մասը։ Եկեղեցու հիմնադրամը դատական հայց էր ներկայացրել Ստամբուլի քաղաքապետարանի դեմ։ Դատարանը բավարարել հայցը եւ պարտավորեցրել քաղաքապետարանին հայկական եկեղեցուն վճարել 24 մլն լիրա (5 մլն դոլար)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր