00:00:00

ՀՀ քաղաքացին տուգանք կվճարի Մոսկվայից Տյումեն թռիչքի ժամանակ ինքնաթիռում ծխելու համար

21:49, 19 ապրիլ 2019 Իրավական

ՌԴ Տյումենի մարզի Յալուտորովսկում ժամանակավոր բնակվող Հայաստանի 27-ամյա քաղաքացին տուգանվել է ինքնաթիռում ծխելու համար, որը թռչում էր «Մոսկվա-Տյումեն» չվերթով, տեղեկացնում է «Ուրալսկի Մերիդիան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՆԳՆ տեղի մամուլի ծառայությանը։ Ուղեւորի կողմից ծխելու արգելքը խախտելու ահազանգը ստացվել է «Ռոշչինո» օդանավակայանի ոստիկանության գծային բաժանմունքում ապրիլի 18-ին, առավոտյան ժամը 7-ին։ Անձնակազմը տեղեկացրել է հակահրդեհային ազդանշանման համակարգի տվիչների միանալու, ինչպես նաեւ այն ուղեւորի մասին, որը թռիչքի ժամանակ ծխել է օդանավի ուղեւորների առաջին սրահի զուգարանում։ Վայրէջք կատարող ինքնաթիռին է մոտեցել տրանսպորտային ոստիկանության վերակարգը։ Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները կարգախախտին հասցրել են ոստիկանության գծային բաժանմունք, որտեղ արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման մասին ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.24 հոդվածի 1-ին կետով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր