05:21:29

Արտակարգ դեպք Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում. 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

16:34, 20 մարտ 2018 Իրավական

Երեկ՝ մարտի 19-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կրծքավանակի ձախ կեսի հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Մհեր Մելիքյանը և 24-ամյա Պապ Պողոսյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Մ. Մելիքյանին և Պ. Պողոսյանին նշված վնասվածքները պատճառելու կասկածանքով Մալաթիայի գյուղմթերքների շուկայի մոտից ոստիկանություն են բերման ենթարկել 35-ամյա Տարոն Պեպանյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա թաքնվելիս է եղել Սեբաստիա փողոցի թիվ 80 շենքում և, ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տարածքում։ Քննիչի որոշմամբ Տ. Պեպանյանը ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31