00:00:00

Քննարկվել են դեղերի շրջանառությունը կարգավորող հարցեր

21:06, 19 ապրիլ 2019

Կայացել է հանդիպում-քննարկում դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ: Քննարկման առանցքում դեղերի մեծածախ և մանրածախ գործունեության տարանջատման, մաքսային պահեստներում դեղերի պահպանման, դեղերի զուգահեռ ներմուծման վերաբերյալ խնդիրներն էին: Նախարարը ոլորտի պատասխանատուներին ներկայացրել է դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական ակտերով սահմանված նոր մոտեցումները: Դեղեր ներմուծող և արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք հարցեր, առաջարկելով որոշ իրավական ակտերում կատարել փոփոխություններ: Քննարկման արդյունքում Արսեն Թորոսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Մասնագետները կամփոփեն բարձրացված հարցերը, և վերլուծության արդյունքում միայն կդիտակվի իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր