00:00:00

Փաստաբանը՝ Սաշիկ Սարգսյանի առողջական վիճակի եւ հնարավոր վերադարձի մասին

20:22, 19 ապրիլ 2019 Իրավական

Խարդախության մեջ գտնվող Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը շարունակում է բուժումն արտերկրում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը։ «Դեռ բժշկական զննություններ է անցնում, դեռեւս պարզ չէ»,- ասաց փաստաբանը, պատասխանելով մեր հարցին, թե երբ է Ալեքսանդր Սարգսյանը վերադառնալու Հայաստան։ Հարցին, թե փաստորեն վիճակը լավ չէ, Պողոսյանը նշեց, որ առողջական տարբեր խնդիրներ ունի, որոնք չեն հրապարակում։ «Այս գործով որեւէ մեկնաբանություն չենք անում»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ քրեական գործ  է հարուցված, եւ դիրքորոշումն այն է, որ մեկնաբանություն չեն անում։ Նշենք, որ 62-ամյա Ալեքսանդր Սարգսյանը, ով ավելի հայտնի է Սաշիկ անունով, 2003 -2011 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, մամուլը նրա անունը կապում է բազմաթիվ բիզնեսների հետ: Հավելենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սարգսյանը  Ազգային անվտանգության ծառայության գիտությամբ է լքել երկիրը և ստորագրություն տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր