00:00:00

Արտակարգ դեպք ՃՈ հատուկ պահպանվող տարածքում. BMW X5-ը վերածվել է մոխրակույտի

20:04, 19 ապրիլ 2019 Պատահարներ

Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կետրոն ահազանգ է ստացվել, որ դեռեւս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Երեւանի «գաի պլաշչադկայում» գտնվող BMW X5 մակնիշի 70 NO 070 համարանիշի ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են հրշեջները, ովքեր Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան ու եթե հրշեջներն ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա կրակը կտարածվեր ողջ տուգանային հրապարակում, եւ չէր բացառվի՝ այլ ավտոմեքենաներ էլ այրվեին։ Ամբողջովին այրվել է BMW X5-ը եւ մասամբ՝ դրա հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր