00:00:00

Տաթև համայնքի ղեկավարը ամենաբարձր աստիճանի խմած վիճակով УАЗ-ով վթարի է ենթարկվել. նա կասկածվում է 51-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ

16:10, 19 ապրիլ 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ս. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով. տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ժամը 19։15-ի սահմաններում Սյունիքի մարզի Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից 51-ամյա Արմեն Միկողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբ պարզել են, որ Ա. Միկողոսյանին վրաերթի է ենթարկել Տաթև գյուղի բնակիչ՝ 61-ամյա Մուրադ Սիմոնյանը՝ УАЗ մակնիշի 409 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։ Մ. Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին։ Վերջինը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանը Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր