00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի համար բերված ջեմի միջից 17 հատ դեղապատիճ են հայտնաբերել

15:37, 19 ապրիլ 2019

Ապրիլի 18-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ի անվամբ քաղաքացի Գ. Դ.-ի կողմից բերված հանձնուքը: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ զննության արդյունքում ջեմի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 17 հատ դեղապատիճ՝ ընդհանուր 14.3 գր քաշով: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր