00:00:00

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Դավիթ Սանասարյան

15:26, 19 ապրիլ 2019

ՀՀ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացվել, ֆեյսբուքյան հերթական գրառմամբ անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքին: «Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։ Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։ Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր