00:00:00

Ծաղկաձորում մեքենան բախվել է ցանկապատին ու շրջվել. վարորդի վիճակը ծանր է

14:32, 13 ապրիլ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 12-ին, ժամը 22:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի թիվ 54 շենքի մոտակայքում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1980 թ.) բախվել է ցանկապատին եւ շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետեւ՝ Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Փրկարարները հոսանքազրկել եւ ուղղել են ավտոմեքենան, այնուհետեւ՝ մոտեցրել ավտոքարշակին եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր