00:00:00

Ինչպես է Սամվել Բալասանյանը փորձում սիրաշահել իշխանությանը. 1 մլն դրամ՝ Քաղաքացու օրը նշելու համար. «Ժողովուրդ»

14:00, 13 ապրիլ 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները պատրաստվում են առանձնակի շուքով նշել ընդամենը օրեր առաջ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված նոր տոնը՝ Քաղաքացու օրը: Օրենսդրության համաձայն` Քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը, այս տարի՝ ամսի 27-ին: Եվ, ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նախարարներից շատերը, մարզպետները, խոշոր համայնքների ղեկավարներն արդեն լծվել են ակտիվ աշխատանքի: Պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ են լինում. մարզպետները նախարարներին են ներկայացնում իրենց մարզի համայնքներում նախատեսվող միջոցառումները: Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանին 1 մլն դրամ է հատկացրել Քաղաքացու օրը նշելու համար: Նախահաշվի համաձայն` 500 հազար դրամ ծախսվելու է հրավառության, 250 հազար դրամ` հյուրասիրության, եւ նույնքան` արհեստների, արվեստների փառատոնի էքսպոզիցիաների տեղափոխման տրանսպորտային ծախսերի համար: Գյումրու համար նման ծախսը, թերեւս, շատ մեծ է, եթե հաշվի առնենք, որ հանրապետության երկրորդ քաղաքն առաջինն է սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակով: Բայց, մյուս կողմից, Գյումրու իշխանությունների նման պահվածքը պատահական չէ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Գյումրի այցի ժամանակ բավականին կոշտ խոսքերով նախատեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին քաղաքի փողոցների անմխիթար վիճակի համար: Ու հիմա քաղաքապետ Բալասանյանը ավագանիում իր ՀՀԿ-ական մեծամասնության հետ փորձում է այսկերպ սիրաշահել Փաշինյանի իշխանություններին` ցույց տալով, թե իրենք էլ են «սպիտակների դաշտից»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր