00:00:00

ՀՀԿ գրասենյակում կրկին ակտիվացել են՝ Սերժ Սարգսյանն է այստեղ. Գնացածները «մանրից» վերադառնում են. «Հրապարակ»

13:11, 13 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում վերջին շրջանում աշխույժ եռուզեռ է` նախկին անապատային լռությունը փոխարինվել է ակտիվ անցուդարձով, փակ դռներ չկան, բոլորը գալիս են և նստում մինչև օրվա վերջ, որովհետև ողջ օրը Սերժ Սարգսյանը գրասենյակում է և հանդիպումներ է ունենում։ Կրկին նախասրահում հերթեր են։ Գնացածները «մանրից» վերադառնում են, սակայն ոչ բոլորին է ընդունում։ «Ոմանցից շատ փիս է նեղացած դիրեկտորը»,- ասացին մեզ։ ՀՀԿ-ի նկատմամբ հետաքրքրություն կա նաև ռուսական և արևմտյան էմիսարների կողմից: «Նրանք խնդիր ունեն պառլամենտական-իշխանական ներկայացուցիչների հետ «պրոտոկոլից» դուրս շփումների մասով՝ ադեկվատ մարդիկ իշխանությունում քիչ են, Նիկոլի հետ ուղիղ շփվել չի ստացվում, բացը փորձում են այլ ուժերի հետ շփումներով լցնել, գոնե տեղեկացվածության մասով»։ Ի դեպ, ՀՀԿ գրասենյակի պատասխանատուներն այլևս քարտուղարուհի, վարորդ չունեն։ Մեքենաներն իրենք են վարում, ասել են` «միջոցները սուղ են»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր