00:00:00

Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորը «ժերտվա» կգնա, եթե ցուցմունք չտա Աբրահամյանի դեմ. «Հրապարակ

13:31, 13 ապրիլ 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա օգոստոսին հարուցված` «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին` «Պաշտոնեական լիազորություններն անցնելու» և «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության» հոդվածներով։ Աբրահամյանը մինչ օրս շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում, ինչը հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։ Սակայն մենք տեղեկացանք, որ Աբրահամյանի փոխարեն հիմա հաճախակի հարցաքննության են կանչում նրա վարորդին՝ Գոքորին (Գրիգոր Գևորգյան)։ Ըստ տեղեկության՝ ՀՔԾ-ում ուզում են Գոքորից ցուցմունք կորզել ընդդեմ Աբրահամյանի, որ կարողանան նրա մեղադրանքը հիմնավորել ու նստեցնել։ Հակառակ դեպքում Գոքորը՝ ինքը, «ժերտվա» կգնա։ Աբրահամյանի վարորդը դժգոհել է, որ հոգնել է անվերջ հարցաքննություններից, ասել է, թե քննիչներն ուղղակի հանգիստ չեն տալիս իրեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր