00:00:00

Վարչապետը նոր նշանակում է կատարել

21:27, 19 մարտ 2018

Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում է gov.am կայքը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Անդրեյ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ»,–ասվում է վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման մեջ։ Ավելի վաղ ստորագրված մեկ այլ հրամանագրով Անդրեյ Սիմոնյանին ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր