00:00:00

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապանի պղնձամոլիբդենային գործարանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին տեղի աշխատակիցը մահացել է

20:58, 19 մարտ 2018 Պատահարներ

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Կապանի պղնձամոլիբդենային գործարանում բետոնե ծածկն ընկել է աշխատակցի վրա, գրում է shamshyan.com-ը։ Աշխատակիցը՝ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Այս պահին պղնձամոլիբդենային կոմբինատ են ժամանում ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների նախարարության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ պարզելու դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր