00:00:00

Քրեական աշխարհում հայտնվել է գող-վերացնող

20:38, 19 մարտ 2018 Իրավական

Հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (Զապ Լենինականսկի) անունը կապում են երեք քրեական հեղինակությունների մահափորձերի հետ: Այս մասին հաղորդում է «Փրայմ Կրայմ» լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով` Զապին համարում են անցյալ տարվա վերջին Թուրքիայում քութաիսցի «օրենքով գող» Գոչա Ալպաիձեի (Ալֆասոն) գնդակահարության կազմակերպիչ` իբր քրեական հեղինակություն Նոդար  Ասոյանի (Նոդար Ռուսթավսկի) «պատվերով»: «…Բացի  այդ, (…) չի թաքցվում  Զապի ղեկավար դերը նախկին «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանի, նույն ինքը` Հայկո Ղարաբաղսկիի նկատմամբ հաշվեհարդարի  մեջ, նա վերջինիս տանը կրակել էր վերջինիս ոտքերին»,- նշում  է «Փրայմ Կրայմը»: Փետրվարի 27-ին հաղորդվել  էր, որ Թուրքիայի ոստիկանությունն դուրս է եկել «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիի (Դաթո Պանկիսսկի)  մարդասպանի հետքի վրա, որին գնդակահարել էին անցյալ  տարվա դեկտեմբերի 22-ին Ստամբուլում: Թուրք ուժայինների տվյալներով` վարձու մարդասպանները եղել են Հայաստանի  քաղաքացիներ, իսկ ենթադրյալ կազմակերպիչ` Զապ Լենինականսկին: «Փրայմ Կրայմը» նշել  է, որ Պանկիսսկիին բարեհաջող վերացնելուց հետո Զապը կարող է ստանալ ադրբեջանցի թիվ 1 «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Գուլի) «պատվերը»: Նա համարվում է  գողական «գահի» գլխավոր հավակնորդը Զախարի Կալաշովից (Շաքրո Մոլոդոյի)` ըստ քննության տվյալների` Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր