00:00:00

Վիճաբանություն միկրովատոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ

20:07, 19 մարտ 2018 Իրավական

Մարտի 18-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ղ.-ն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/3 հասցեի դիմաց թիվ 35 երթուղու միկրովատոբուսը կանգառից դուրս կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արտակ Ղ.-ին խոհանոցային դանակով հարվածել է 1989 թ. ծնված Արթուր Հ-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.20-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31