00:00:00

«Գյումրի» ԲԿ-ում ծեծկռտուքի գործով քրեական գործ է հարուցվել

00:50, 24 փետրվար 2018 Իրավական

2018 թվականի փետրվարի 17-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույր Աննա Ադամյանը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր եւ Արմեն Նասիբյանները 2017 թվականի փետրվարի 17-ին անհիմն պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի փետրվարի 13-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի մի բնակչուհի՝ ոտքի եղունգը հեռացնելու համար նախնական պայմանավորվածություն ունենալով նույն ընկերության բժիշկ Արմեն Նասիբյանի հետ: Սակայն բժշկական կենտրոնում հանդիպելով իր ծանոթ Արման Սարգսյանին` բուժօգնության դիմած քաղաքացին ցանկացել է, որ վիրահատական միջամտությունը կատարվի վերջինի, այլ ոչ Արմեն Նասիբյանի կողմից: Նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, Արմեն Նասիբյանը տեղեկանալով, որ նախապես իր մոտ այցելած հիվանդին վճարի դիմաց բուժօգնություն է ցուցաբերել մեկ այլ բժիշկ եւ կարծելով, որ հիվանդին նշված բժշկի մոտ ուղղորդել է ընդունարանի բուժքույր Ա. Ադամյանը` վերջինի հետ հարաբերությունները պարզելու նպատակով առաջարկել է նրան բարձրանալ իր աշխատասենյակ: Սակայն մերժում ստանալով` առանց որեւէ պատճառի, շուրջ 10 րոպե շարունակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ընթացքում հարվածել է աշխատասեղաններին` այդ կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում գտնվող քաղաքացիների եւ աշխատակիցների նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, խախտելով վերջինների հանգիստը եւ խոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությունը: Վիճաբանությանը միջամտել է նաեւ Արմեն Նասիբյանի եղբայրը` Արթուր Նասիբյանը, ով իր հերթին, առանց որեւէ պատճառի, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել Աննա Ադամյանին` նույն կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք: Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաեւ, որ նույն օրը բժիշկներ Արթուր Նասիբյանը եւ Կարեն Գեւորգյանը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի բժիշկների սենյակում նշված առիթով վիճաբանել են նաեւ Արման եւ Արտակ Սարգսյանների հետ, որի ընթացքում ֆիզիկական բռնություն են գործադրել Արտակ Սարգսյանի նկատմամբ` բազմիցս հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` 2018 թվականի փետրվարի 22-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր