00:00:00

Դասադուլ՝ Շիրակի պետական համալսարանում. ուսանողները պահանջում են վերադարձնել դասախոսներին

18:23, 19 մարտ 2018

Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և մի շարք ուսանողներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով բեկանել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը, համաձայն որի աշխատանքից ազատվել են բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանը և Հովհաննես Խորիկյանը։ «Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել։ Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ և պահանջում. 1. Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին։ 2. Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ։ 3. Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները և նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվները։ Պարո՛ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք», - նշված է նախագահին ուղղված բաց նամակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր