00:00:00

ԱԳ նախարարը տեղեկացրեց ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի մասին

18:01, 19 մարտ 2018

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքին Մարտի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
ԱԳ նախարարը ներկաներին տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր