00:00:00

Միկրոավտոբուսի վարորդը դանակահարել է 44-ամյա տղամարդուն

16:28, 19 մարտ 2018 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Դավթաշենում. միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել դանակահարությամբ։ Մարտի 18-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւանի մի բնակիչ՝ ծնված 1974թ.: Պարզվել է, որ տղամարդը դանակահարվել է Դավիթաշենում՝ թիվ 35 երթուղու միկրովատոբուսի վարորդի հետ վիճաբանության ժամանակ։ Իսկ վեճի պատճառը եղել է կանգառից դուրս ավտոբուսի կայանումը։ Արդյունքում՝ վարորդը խոհանոցային դանակով հարվածել է տղամարդու հետույքի հատվածին։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, վարորդն ինքնակամ ներկայացել է։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր