«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համագործակցության հող է նախապատրաստում նախկին ռեժիմի երբեմնի դաշնակից դաշնակների հետ։ Այս մասին հանրությունը տեղեկացել է օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի կողմից տարածված հայտարարությանից, որում նշվում էր, որ 2 կուսակցությունների վերնախավերի միջև տեղի է ունեցել հանդիպում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Էդմոն Մարուքյանն իր քայլերով փոխանակ մոռացության տա նախորդ իշխանությունների հետ համագործակցելու վերաբերյալ իր անձի շուրջ տարածված խոսակցությունները, օր օրի ավելի ընդգծում դրանց իսկությունը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն վերջին տասնամյակում մշտապես եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողքին, և ամեն կերպ աջակցել վերջինիս գործունեությանը։ Հնարավոր չէ մոռանալ, թե ինչպես մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից հետո դաշնակները կոալիցիա կազմեցին օրվա իշխանությունների հետ, երբ դեռ մարտի 1-ի գործը բացահայտված չէր։ Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ կոլացիոն համագործակցության գնում են այնպիսի սյուբեկտերի հետ, որոնց նկատմամբ կա ամբողջական վստահություն, սակայն արդարության համար պետք է նշենք, որ այդ ժամանակահատվածում մարտի 1-ի գործը ոչ միայն չէր բացահայտվել, այլև նույնիսկ պատշաճ քննություն չէր իրականացվել։ Պատահական չէ, որ ներկայիս վարչապետը զարմանքով է փաստում, որ իրավապահ մարմինները փաստեր են կեղծել, և դա որևէ մեկի համար նորություն չէ, ամենաքիչը խոսակցությունների մակարդակով։ Սակայն ինչպես իրադարձությունների ընթացքը ցույց տվեց ՀՅԴ-ի համար ոչինչ արգելք չէր կարող հանդիսանալ ՀՀԿ-ին նվիրվելիս։
Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի անունը ևս մշտապես կապվել է Դաշնակցության հետ, և սրա հետ կապված փաստեր ու հանգամանքներ նույնիսկ իմաստ չունի վերհիշել։ Այսինքն իրողությունն այն է, որ ՀՅԴ-ն նախկին ռեժիմի կրողն ու ջատագովն է եղել, ու սա գիտակցում են նաև Էդմոն Մարուքյանն ու իր թիմի անդամները։ ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստականությունը պայմանավորել պարզապես նրա արտախորհրդարանական ուժ լինելով՝ ոչ այլ ինչ է, քան՝ ցնդաբանություն։ Այո, այսպես են ԼՀԿ-ում հիմնավորում կատարվածը՝ պնդելով, որ ՀՀԿ-ի երբեք չեն գնա նման քայլի, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ՀՀԿ-ն է։ Իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության վերնախավը լուրջ քաղաքագիտական թրեյնինգների կարիք ունի, քանի որ պետական համակարգի թերությունների պատասխանատվությունը կոալիցիոն կառավարման պարագայում հավասարաչափ բաշխվում է կոալիցիայի մաս կազմող բոլոր սյուբեկտների միջև, իսկ եթե ավելի մանրամասն, ապա պատասխանատվության հարցում իր բաժինն ունի անգամ ամենառադիկալ ընդդիմադիր ուժը։ Ահա թե ինչումն է կայանում ցնդաբանությունը։
Ըստ էության «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խարհրդարանում է ներկայացնում է բոլոր ռևանշիստական քաղաքական ուժերին, հետևաբար, կարելի է ենթադրել, որ պատեհ առիթը բաց չեն թողի բոլորին համախմբելու երբեմնի իշխանատենչության գաղափարի շուրջ և ներպետական ապստամբություն սանձազերծելու։
Ակնհայտ է, որ ԼՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցության «կնքահոր դաբրոյով» է այս ամենը կատարվում։