00:00:00

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

13:49, 25 մարտ 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ եւ Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց եւ բարեկեցություն: Հայաստանը կարեւորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջեւ առկա ջերմության, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-հունական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով գործնական համագործակցությունն ավելի կամրապնդվեն եւ նոր լիցք կստանան՝ ի շահ մեր բարեկամ երկրների եւ բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների: Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու եւ առաջ մղելու հայ-հունական համագործակցության օրակարգը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր