00:00:00

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում. Սուրենյան

11:13, 25 մարտ 2019

Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր