00:00:00

Երբ Սերժ Սարգսյանին ասացինք՝ զորքը մտնում է Երևան, մի՛ արեք դա, նա ասաց՝ ուշ է

21:36, 23 փետրվար 2018

Քանի դեռ օրենքն ընտրովի է գործում, ցավոք, այն, ինչի մասին մենք բոլորս երազում ենք, չի կարող տեղի ունենալ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Ես որպես մարտի 1-ի դեպքերի ականատես` երեկոյան 9-ին Ազգային ժողովում, երբ արդեն պատգամավորներին հավաքում էին, մենք ստույգ գիտեինք, որ զորքը մտնում է Երևան: Ես չգիտեմ, պարո՛ն Կոստանյան, դուք գիտե՞ք, թե՞ ոչ, բայց ի լուր աշխարհի ասում եմ հետևյալը. մինչև նիստը սկսվելը Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարո՛ն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ` չշտապել, թողեք թող լույսը բացվի, Ազգային ժողովը արտակարգ դրության մասին հայտարարություն անի, մի՛ արեք, զորքը մտնում է քաղաք, մի՛ արեք, խնդրում եմ: Մենք սպասում ենք` ի՞նչ պետք է պատասխանի նա, և ի՞նչ ասաց, ասաց՝ արդեն ուշ է»,- նշեց տիկին Բախշյանը: Նա նաև ընդգծեց, որ այն, ինչ հայտարարում է ԱԺ ամբիոնից, պատահական տեղում չի ասում. «Այսինքն` այն բոլոր փաստերը, ինչ որ բերեցին պարոն Քոչարյանը` որպես փաստահավաք խմբի անդամ, և մյուսները, համապատասխանում են իրականությանը, որ զորքը պատրաստ էր, սպասում էր հարմար առիթի: Այդ ամենը կարող էր մարել, անցնել, բայց, չէ՛, պետք էր դաս տալ հասարակությանը, որ հանկարծ չհամարձակվես ընտրության արդյունքը դնել քննարկման, որ մենք կանք ու կլինենք՝ նույնիսկ 10 ու ավելի զոհերի գնով»: Անահիտ Բախշյանը նաև հավելեց. «Մարտի 1-ը մի ուղերձ էր ՀՀ ժողովրդավարությունը կերտող հասարակությանը, որ չի լինելու, չենք ուզում քաղաքացիական հասարակություն, դուք պիտի լռեք, դուք պետք է իրավունք չունենաք: Հիմա «Ելքը» նախաձեռնեց այս լսումները, և, հուսամ, մյուս տարի` Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցի առիթով Հանրապետական կուսակցությունը համարձակ կբերի և այս ամբիոնից կխոսի այդ ահաբեկչության, մեր պետությունը գլխատող ողբերգության մասին՝ հանգամանալից, և այստեղ էլ գլխավոր դատախազը այսպես ցրողական բաներ չի խոսի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր