00:00:00

«Չիմանալն ամոթ չէ, բայց ամոթ  է իմանալ չցանկանալը»

20:09, 22 մարտ 2019

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջեւ կարծես թե սուր մրցակցություն է սկսվել, թե հատկապես, ով կարտահայտի այնպիսի միքտ, որը կդառնա համացանցի քննարկման առարկա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում  հայտարարել էր, թե որոշ պաշտոնյաների դեռ թվում է, թե իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքն է։ «Ասում են՝ չմտածեք հանկարծ, որ դադարել եմ ընդդիմադիր ակտիվիստ լինելուց, ոչինչ, որ իշխանության ներկայացուցիչ եմ: Ես ինքս, որքան էլ ինձ համար դժվար լինի, չեմ կարող այս կարգավիճակում խոսել այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ես ծախվեցի մութ ուժերին, պարզապես իմ կարգավիճն ու պատասխանատվության չափը փոխվեց», - ասել էր Փաշինյանը: Այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը բազմաշերտ է թերեւս պարզ է բոլորին։ Դժվար է ասել, որ այնտեղ հայտնված բոլոր անձինք բացառապես օրվա իշխանություններին ինչ-ինչ ծառայություններ մատուցելու արդյունքում են այսօր նստած փափուկ աթոռներին սեղմում կոճակներ, հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես գալիս որպես ազգի փրկիչներ։ Նախորդ շաբաթ հասարակական ու տեղեկատվական շրջանակներում եւ առավելապես ֆեյսբուք սոցիալական ցանցում ակիվորեն քննարկվում էր մի շարք ԶԼՄ-ներ փոխած, դրան զուգահեռ նաեւ առնվազն երեք «հերոսի» ճանապարհած իմքայլական Լուսինե Բադալյանի հայտնի գրառումը։ Չհիշատակելով գրառման մանրամասները միայն հիշեցնենք, որ Լուլուն հասարակությանը եւ իր գործընկերներին կոչ էր արել արժանահավատ համարել միայն երկրի ղեկավարի ընտանիքին պատկանող մամուլում գրվածը։ Մյուսները ըստ բազմաթիվ լրատվամիջոցներ փոխած Լուլուի ծախված են։ Այսօր էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն  ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում բարձրացրել է համայն հայությանը «մտահոգող» խնդիր։ Նա դիմելով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հայտարարել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ նախարարի խոսնակը Աբրահամյանի որակմամբ ՀՀԿ-ի «ծառաներից» է եղել։ Դժվար է պատկերացնել մեկ այլ երկրի խորհրդարան, որի հանձնաժողովի նիստում նման դարակազմիկ «մտահոգության» մասին կբարձրացվեր։ Միթե՞ Գայանե Աբրահամյանին չի մտահոգում այն հանգամանքը, որ օրինակ այդ նախարարությունում կադրային կրճատումներ են, որ երկրում սոցիալ- տնտեսական իրավիճակը հեռու է բավարար լինելուց։ Արդյո՞ք պատգամավորի մտքով չի անցել հարց ուղղել նախարարին, թե օրինակ քանի ներդրող է ցանկություն հայտնել ներդրումներ անել Հայաստանում։ Հասարակությունն էլ շնորհիվ պատգամավորի, որին վարձատրում է կստանար իրականում իրեն մտահոգող հարցերի պատասխաններ, եւ ֆեյսբուքում էլ շնորհակալական «ստատուս» կգրեր Աբրահամյանի հասցեին, մոտավորապես այսպես․ «Տեսաք Գայանեի հարցից պարզ դարձավ, թե օրինակ երբ ենք մենք լավ ապրելու»։ Չնայած, եթե հուզեր, ապա մինչ այս կբարձրացներ, հատկապես, որ նման հնարավորություն խորհրդարանը տալիս է պատգամավորներին։ Սակայն համաձայն Parliament  Monitoring  կայքի Գայանե Աբրահամյանը ԱԺ-ում որեւէ ելույթ չի ունեցել, օրենսդրական որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Բայց  հարկատուների հաշվին ապրող Աբրահամյանին մտահոգում է մի երիտասարդ աղջկա «քաղաքական» անցյալը։ Իսկ Գայանե Աբրահամյանն արդյո՞ք ունի համարձակություն նույն մտահոգությունները հայտնել իրեն պատգամավոր դարձրած Նիկոլ Փաշինյանին։ Օրինակ հարցնել այն մասին, թե ինչու՞ են ՀՀԿ-ի համար աշխատած նախարարները շարունակում իրենց գործունեությունը։ Նրանց թիվը փոքր չէ։ 1.Զոհրաբ Մնացականյան ՀՀ արտաքին գործերի նախարար 2. Դավիթ Տոնոյան ՀՀ պաշտպանության նախարար 3. Տիգրան Խաչատրյան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար 4. Ատոմ Ջանջուղազյան ՀՀ ֆինանսների նախարար 5. Ֆելիքս Ցոլակյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար 6. Էրիկ Գրիգորյան ՀՀ բնապահպանության նախարար Ուժային ու մարզային ղեկավարների շարքերում եւս կան ՀՀԿ-ի կողմից «օծվածներ»։ Իրականում այս թեմային չէինք անդրադառնա, եթե չլիներ մեկ գլխավոր մտահոգություն։ Աբրահամյան Գայանեն ըստ էության կրկնում է այն ՀՀԿ-ականներին, ովքեր քաղաքացիներին աշխատանքից ազատում էին նրանց քաղաքական հայացքների համար։ Միթե՞ երկրում սիրո եւ համերաշխության հեղափոխություն չի եղել։ Գուցե՞ պատգամավորը սրա մասին էլ տեղյակ չէ։ Չիմանալն ամոթ չէ, բայց ամոթ  է իմանալ չցանկանալը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր