00:00:00

Աբովյանում կողաշրջված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են

21:03, 18 մարտ 2018 Իրավական

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 17-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան հարվածել է ծառին և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 6-րդ միկրոշրջանի սկզբնամասում «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 (վարորդ՝ 2001 թ. ծնված Ա. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել և սահել մոտ 50մ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Գ. Ղ.-ը և նույն թ. ծնված Ա. Շ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ վերջինս տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. բժիշկները Ա.Ա.-ի և Գ.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Շ.-ինը՝ միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր