00:00:00

Բացառիկ տեսանյութ՝ երեկ Երևանի կենտրոնում BMW X5-երի մասնակցությամբ խոշոր ավտովթարից

21:18, 23 փետրվար 2018 Իրավական

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ փետրվարի 22-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և BMW X5-ի և Lexus-ի վարորդների ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW X5 մակնիշի 35 FQ 154 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ՝ 34-ամյա Վաղարշ Մարտիրոսյանը, իսկ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Ալբերտ Մուրադյանը։ Lexus մակնիշի 88 NՍ 888 համարանիշի կայանված ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Մուսաելյանին։ Վթարի հետևանքով վարորդներից Վ. Մարտիրոսյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա. Մուրադյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Հարություն Մեհրաբյանը, Երևան քաղաքի Աղայան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Վահե Գևորգյանն ու Երևան քաղաքի Զավարյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արիկ Սուքիասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սուքիասյանը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի տղան է, և երեկ դեպքի վայրում հավաքվածները, երբ ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, և այն վարել է նրա տղան, հետաքննությամբ հերքվել է։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևանի սրտում BMW X5-երի մասնակցությամբ տեղի ունեցել խոշոր վթարը, որը ապահովագրական ընկերությունները գնահատում են մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի վթար։ https://www.youtube.com/watch?v=JHlkKec1dns

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր