00:00:00

Երեւանի 4 բուժկենտրոնում բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների համար. արդարադատության նախարարություն

12:07, 19 մարտ 2019

Երեւանի չորս բուժկենտրոններում հատուկ բաժանմունքներ կբացվեն բանտարկյալների եւ ձերբակալվածների սպասարկման համար։ Այս մասին մարտի 19-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խորհրդարանականներին ներկայացնելով բարեփոխումների գործընթացը։ Նա նշել է, որ նման բաժանմունքներ հետագայում կբացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ Վանաձորի, Գյումրիի եւ Գորիսի որոշ բուժկենտրոններում։ Նախարարի խոսքով՝ Հայաստանում իրականում սկսել է գործել պայմանագրային-ժամանակից շուտ ազատման ինստիտուտն այն անձանց համար, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման։ «Ընդհանուր առմամբ, այս ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ավելի քան 230 մարդ ժամանակից շուտ ազատ կարձակվի»,- պարզաբանել է Զեյնալյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր