00:00:00

Ավտոմեքենան ընկել է լճակը

15:00, 18 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 18-ին՝ ժամը 01:12-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջուրը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 07 DD 201 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Բ.) բախվել է «Գալերիայի լճակ» տարածքի արգելապատնեշին և կիսով չափ ընկել է լճակը: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր