00:00:00

Մադագասկարի նախագահը պետական այցով կայցելի Հայաստան. Նալբանդյան

22:14, 23 փետրվար 2018

Հայաստանի ու Մադագասկարի միջև շփումը վերջին տարիներին նկատելիորեն աշխուժացել է, դրան նպաստել է հատկապես Հայաստանի անդամակցումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, այսօր Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ընդգծեց` Հայաստանը պատրաստվում է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին, իսկ Մադագասկարն այս պահին նախագահում է կազմակերպությունում: «Մենք լավագույնս համագործակցում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում», - ասաց Է.Նալբանդյանը: Նրա խոսքով` երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև առաջիկայում Մադագասկարի նախագահի պետական այցը Հայաստան: «Այն նախատեսված է այս ամիս», - ասաց Է.Նալբանդյանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31