00:00:00

Ավտովթար մարդատար Газель-ի մասնակցությամբ․ կա վիրավոր

00:24, 18 մարտ 2018 Իրավական

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարբախ-Մասիս ավտոճանապարհի Նորաբաց գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira մակնիշի 35 QR 654 համարանիշի և թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4940 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com -ը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газель-ի վարորդը, ով չթույլատրելի վայրում փորձել է շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր