00:00:00

Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է

22:18, 17 մարտ 2018 Իրավական

Կարճվել է ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը: 2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը: Հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին՝ հանգամանքներն ստուգելու և քրեական գործի հարուցման հիմքերը պարզելու նպատակով: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել էր, որ Լոռու մարզի Մղարթ գյուղի ոսկու հանքի շահագործման հետ կապված, նույն գյուղի  նախկին գյուղապետարանի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի իրականացման ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանը փորձել է հարցեր տալ նույն գյուղի բնակիչ Հ. Դ.-ին, սակայն վերջինս ձեռքով հարվածել է լրագրողի ձեռքին գտնվող տեսախցիկին, ինչի հետևանքով տեսանկարահանումն ընդհատվել է: Դրանով խոչնդոտվել է լրագրողի կողմից իր մասնագիտական օրինական գործունեության իրականացումը: Դեպքի առթիվ 2017թ. դեկտեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ այս տարվա մարտի 5-ին Հ. Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Հ. Դ.-ն և Կարինե Սիմոնյանը դիմումներ են ներկայացրել, որ հաշտվել են միմյանց հետ: Վերջինս իր դիմումում խնդրել է, որպեսզի մեղադրյալի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվի և նրանից որևէ բողոք, պահանջ չունի: Նկատի ունենալով նաև, որ Հ. Դ.-ն առաջին անգամ է կատարել ոչ մեծ ծանրության հանցանք, ունի երկու անչափահաս երեխա, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել և չի առարկել որպեսզի իր նկատմամբ  քրեական գործի վարույթը կարճվի և քրեական հետապնդումը դադարեցվի, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջները՝ դատախազի համաձայնութամբ, մարտի 16-ին քննիչի կողմից կայացվել է տուժողի հետ հաշտվելու հիմքով վարույթը կարճելու և Հ. Դ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր