00:00:00

Լարված իրավիճակ Ավշարում․գյուղաբնակները փակել են ճանապարհը (լուսանկարներ)

13:25, 13 մարտ 2019

Լարված իրավիճակ Արարատի մարզի Ավշար գյուղում։ Ինչպես հայտնում է Irakanum.am-ի լրագրողը գյուղի բնակիչները փակել են գյուղ տանող ճանապարհը: Նրանք պատրաստվում են փակել նաև Երևան-Արարատ միջպետական ճանապարհը: Տեղում են ոստիկանության ներկայացուցիչները, ովքեր հորդորում են չփակել ճանապարհը: Գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Ինչպես հայտնել էինք՝ երեկ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ չի կարող աշխատել նման լարված պայմաններում, սական մարզպետարան այցից հետո կարծես թե, մտափոխվել է: Գյուղբնակները կարծում են, որ նորընտիր տնօրենը ստացել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի «դաբրոն»։ Նշենք, որ Հերմինե Անդրեասյանն ասյօր դպրոց չի ներկայացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր