00:00:00

Արսեն Թորոսյանը Արցախում է․ կմասնակցի ԱԽ նիստին

17:49, 12 մարտ 2019 Լեռնային Ղարաբաղ

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը երեկվանից Արցախում է։ Այսօր նախատեսված է գումարել Անվտանգության խորհրդի նիստ։ Տեղեկացրել էինք, որ ԼՂՀ-ում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Արցախ է մեկնել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ Արցախ է մեկնել նաեւ Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս եւս ներկա կգտնվի ԼՂՀ-ում հրավիրված ՀՀ անվտանգության խորհրդի նիստին։ Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ ըստ էության Արցախում նախատեսված խորհրդի նիստը առաջինն է, որ համատեղ է անցկացվում երկու հայկական պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Թե ինչու է Հայաստանի վարչապետը որոշել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստը անցկացնել հենց Արցախում, պարզ չէ: Բնականաբար, Հայաստանի վարչապետի Արցախ այցի ընթացքում չի շրջանցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որտեղ, ի դեպ, նրանք հորդորում են զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն: Նկատենք՝ Հայաստանի վարչապետը բազմիցս է նշել,  որ չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, և որ Արցախը պետք է վերադառնա բանկցային սեղան: Ավելին, Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ «ջանքեր են գործադրում, որպեսզի 1994-ին արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր