00:00:00

«Լա՞վ եք, պարոն Կոստանյան..Դուք գիտեի՞ք, թե Քոչարյան Ռոբերտն ինչ պիտի ասի»

20:39, 23 փետրվար 2018

«Մարտի 1-ի գլխավոր դիրիժորը Ռոբերտ Քոչարյանն էր, երկրորդ պատասխանատուին Սերժ Սարգսյանն էր՝ որպես վարչապետ, և բազմաթիվ ուրիշներ»,- Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ ժամանակ հայտարարեց Գյումրիի Ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա դիմեց ՀՀԿ-ական պատագամավոր Գևորգ Կոստանյանին. “Լա՞վ եք, պարոն Կոստանյան: Դուք ձախողված դատախազ եք, առյուծի սիրտ պիտի ուտել, որպեսզի այդ հարցազրույցը տալուց հետո մարդ համարձակվի գալ ըստեղ էս հանրային լսումներին: Քոչարյան Ռոբերտին հարցաքննեիք, որ ի՞նչ ասեր: Այսինքն՝ դուք գիտեի՞ք, թե Քոչարյան Ռոբերտն ինչ պիտի ասի, և դա արժեքավոր չէ՞: Ինչ-որ մեկն ասում էր՝ գլխից պիտի բռնել, դե վերևից հարցաքննեք մինչև ներքև”:Լևոն Բարսեղյանը հայտարարեց, որ պատմության դասագրում Մարտի 1-ի մասին որևէ քննադատական խոսք չկա: “Էս են կերցնում մեր աշակերտներին դպրոցներում: Ռեժիմն իրենց կերակրում է այս գիտելիքներով: Քանի պետությունն ու իշխանությունը զավթված է, արդարադատություն այս հարցով չի լինելու”,- հայտարարեց նա:Նա իշխանություններին զգուշացրեց՝ հատուցում միշտ լինելու է, հատուցման ժամանակը կգա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր