Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի17-ին այցելել է Մելբուրն քաղաք, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ա. Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել ավստրալահայերի հետ, որը կազմակերպվել էր Համազգայինի տեղի կենտրոնում՝ ՀՅԴ Ավստրալիայիկենտրոնական կոմիտեի աջակցությամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» (ԱՐԻ) ընկերության կողմից իրականացվող ծրագրերում նոր բաժնետերերի ներգրավմանանհրաժեշտությունն ընդգծելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին Մելբուրնի հայկական գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ա. Հարությունյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ԱՐԻ-ն իր էությամբ բոլորովին նոր ձևաչափ է Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի ամրապնդմանառումով, որը զարգացման մեծ ներուժ ունի:
«Արցախն ունի տնտեսության զարգացման կայուն միջավայր, որտեղ անընդհատ նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտություն կա: Այս առումով, ԱՐԻ-նհամահայկական ներուժի օգտագործման համար լավ հարթակ է, որը ենթադրում է ոչ թե անհատույց նվիրատվություն, այլ՝ փոխշահավետ առաջարկ: Արդյունքում, ունենում ենք ակտիվ զարգացող Հայրենիք, որտեղ իր բաժին շոշափելի ներդրումն է ունենում նաև ԱՐԻ-ի յուրաքանչյուր բաժնետեր՝ պահպանելով նաև բիզնեսհետաքրքրությունը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում պետնախարարն անդրադարձել է նաև Արցախում վերջին տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական հաջողություններին, ապրիլյանպատերազմի հետևանքների հաղթահարմանը, պաշտպանունակության ոլորտում իրականացված նոր լայնամասշտաբ ծրագրերին, ինչպես նաև պատասխանել էներկաներին հուզող տարաբնույթ հարցերի:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանը հյուրընկալվել է նաև Համազգայինի «Մեսրոպ Մաշտոց» և Սուրբ Աստվածածին հայ առաքելական եկեղեցուն կից գործող«Ակինյան» շաբաթօրյա դպրոցներում, որտեղ հանդիպել է աշակերտական և ուսուցչական անձնակազմերի հետ: Պետական նախարարը բարձր է գնահատել Սփյուռքիգաղթօջախներում հայապահպանման գործում հայկական դպրոցների դերը և ընդգծել է նրանց բացառիկ առաքելությունը, քանի որ ազգային ինքնությանպահպանումն ուղիղ շաղկապված է լեզվամտածողության, ազգային դաստիարակության ու մշակույթի հետ: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանելէ նաև նրանց հետաքրքրող հարցերին:
Արցախի պետնախարարն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի և հանդիպել համայնքի հոգևոր պատասխանատուների հետ:
Ա. Հարությունյանը Մելբուրնում մասնակցել է նաև հայկական համայնքի կազմակերպած՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նշենք, որ Ա. Հարությունյանին Մելբուրնում ուղեկցում էին ԱՐԻ ընկերության տնօրենների խորհրդի մի խումբ անդամներ և Ավստրալիայում Արցախի Հանրապետությանմշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:
Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվում են: