00:00:00

Իշխող կոալիցիան Արմեն Սարգսյանի թեկնածությունը կառաջադրի ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում

18:27, 23 փետրվար 2018

Հայաստանում իշխող կոալիցիան ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Ազգային ժողովում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մեխանիզմն այնպիսին է, որ նախագահի թեկնածու առաջադրում են կոալիցիայի անդամ երկու խմբակցությունների պատգամավորները, և հանդիպման ընթացքում կայացվեց այդ որոշումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը: Նա հայտնեց, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրություններն արդեն հավաքվում են: «Եթե չեմ սխալվում, 60 ստորագրություն արդեն հավաքվել է: Նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի ստորագրությունը, այսինքն՝ բավարարից երկու անգամ ավելի ստորագրություն հավաքվել է»,- մանրամասնեց Վարդանյանը:
Պատգամավորը նաև հայտնեց, որ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել, որը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ցանկություններին, կյանքին և պատկերացումներին նույնական է: Նրա խոսքով՝ եթե կարողանան այդ պատկերացումների շրջանակում քրտնաջան աշխատել, կարճ ժամանակում հնարավոր կլինի ունենալ ՀՀ բոլոր քաղաքացիների պատկերացումներին համապատասխան պետություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31