00:00:00

Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

17:17, 17 մարտ 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 17.03.2018թ. որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Հայկական ժամանակ» օրաթերթի http://armtimes.com լրատվական կայքում 2018թ. մարտի 13-ին կատարվել է «Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակված անձինք երաշխիքներ են ունեցել. փաստաբան»վերտառությամբ հրապարակումը, որտեղ փաստաբան Տիգրան Աթանեսյանըփաստաբանների պալատը բնորոշել է որպես խուժան և խայտառակ հիմնարկ: Կարգապահական վարույթը հարուցվել է ստուգելու համար այն հանգամանքը, թե վերոնշյալ հրապարակման մեջ արտացոլված «պալատը խուժան հիմնարկ է» և «պետք է հանրությունը իմանա ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը ուր է հասել»արտահայտություններն արդյո՞ք կատարվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմիցթե՞ոչեթե այոապա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից զանգվածային լրատվությանմիջոցով փաստաբանների պալատի մասին նման որակումներ տալը (արտահայտություններ կատարելը) նպաստում է արդյո՞ք փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, թե՞՝ ոչ: Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը Որոշումը բեռնել այս լինքով՝http://pastaban.am/news/view/1990.html

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30