00:00:00

Գորիս-Սիսիան հատվածում բուք է, ճանապարհը միակողմանի բաց է

22:55, 02 մարտ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները (կան կուտակված ավտոմեքենաներ): Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարներ ավտոմեքենաների, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար: Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (բուք է, կան կուտակված ավտոմեքենաներ) միակողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի է Կարմիրի լեռնանցքը: Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն եւ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր