ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը, որը Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարություն է տարածել՝ ոգեկոչելով Սումգայիթում հայերի դեմ իրականացված կոտորածի զոհերին:
Ի դեպ նույն գործիչը օրեր առաջ, հիշատակել էր Խոջալուի դեպքերի զոհերին, ինչից հետո խիստ քննադատության էր արժանացել սփյուռքի հայկական կազմակերպություների կողմից: Վերջիններն անգամ արշավ էին սկսել՝ կոչ անելով պաշտպանել Հելսինկյան կոմիտեն նման անվստահելի և կասկածելի անցյալ ունեցող գործիչներից:
Ամենայն հավանականությամբ հայկական սփյուռքի նման կոշտ արձագանքն է ստիպել պրոադրբեջանական գործչին հիշել Սումգայիթի հայերի ջարդերի մասին: