00:00:00

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Բելառուսի Հանրապետության կողմից թմրանյութերի վաճառք կազմապերված խմբի կողմից 23-ամյա հետախուզվողը փորձել է «ԿՊԶ»-ում իրեն ինքնավնասել

02:15, 17 մարտ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Արտյում Գրիգորյանը Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանից բերվել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղ մինչ նրան անձնական խուզարկություն կկատարեին ու կտեղափոխեին ձերբակալվածների պահման վայրի խուց, Ա. Գրիգորյանը իրեն ուղեկցողներին խնդրել է բնական կարիքները հոգալու համար շտապ օգտվել զուգարանից: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ նա դատարանի զուգարանում գտած և բերանի մեջ պահված կոտրված փոքր ապակյա կտորով վնասել է իր աջ դաստակի և պարանոցի աջ կեսի շրջանը՝ կատարելով ինքնավնասում: Բարեբախտաբար, Ա. Գրիգորյանի հետագա գործողությունները կանխվել է ձերբակալվածների պահման վայրի ավագ ոստիկանի և օրվա պատասխանատու հերթապահի օգնականի կողմից: Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր