00:00:00

«Գոլոս» ասոցիացիայի անդամների վրա ճնշումներն ակտիվացել են

01:25, 17 մարտ 2018 Իրավական

2018թ. մարտի 13-ին Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) և իր անդամ Ընտրությունների ուսումնասիրության միջազգային կենտրոն (IESC) լիտվական կազմակերպությունը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության կողմից ճանաչվել են անցանկալի կազմակերպություններ։   Պլատֆորմի նկատմամբ ՌԴ բացասական վերաբերմունքը պայմանավորված է պլատֆորմի անդամ ռուսական «Գոլոս» ասոցիացիայի բացահայտումներով, որոնք մշտապես ակնհայտ են դարձնում ՌԴ-ում կատարվող ընտրակեղծիքներն ու ընտրախախտումները։ «Գոլոս»-ը «օտարերկրյա գործակալի» պիտակավորում է ստացել ՌԴ արդարադատության նախարարության կողմից դեռևս 2014թ., իսկ նրա անդամների նկատմամբ հետապնդումները, սահմանափակումները և վարկաբեկման փորձերը շարունակական բնույթ են կրում։ Այս օրերին ասոցիացիայի աշխատակիցների նկատմամբ ճնշումները հատկապես ուժեղացել են մարտի 18-ին նախատեսվող ՌԴ նախագահի ընտրությունների պատճառով, քանի որ ասոցիացիայի մշակած վիճակագրական վերլուծության գործիքները հնարավորություն կտան բացահայտել ընտրությունների ընթացքում արձանագրվելիք թվական տվյալների բոլոր մեքենայությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր