«Օրենքով գողերը» և իրավապահ մարմիններն ակտիվորեն պատրաստվում են ՌԴ Քրեական օրենսգրքում քրեական հեղինակությունների համար պատասխանատվության խստացում ենթադրող օրենքի սահմանվելուն, հաղորդում է «Ռոսբալթ»-ը։

Ոստիկանների խոսքով՝ առաջինը թիրախում կլինեն այն «օրենքով գողերը», որոնք վերահսկում են գրպանահատներին, մանր գողություններ կատարողներին և այլն։ Դա հասկանալով՝ այդպիսի քրեական հեղինականությունները հավանաբար կլքեն Ռուսաստանը և հեռակա կկառավարեն իրենց բրիգադները։
Ոմանք անգամ կենսաթոշակային և աշխատանքային գրքույկներ են փորձում ձևակերպել՝ եկամուտները հաստատելու համար։
Ավելի բարդ կլինի պայքարել մյուս խմբի դեմ, որի անդամները մեծ ընկերությունների սեփականատերեր են։