00:00:00

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

03:17, 01 մարտ 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Պակիստանի և Հնդկաստանի  հարաբերություններում ճգնաժամային իրավիճակը հնարավորինս շուտ կհարթվի: Փետրվարի 23-ին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մի խումբ ինքնաթիռներ հարված են հասցրել Պակիստանի տարածքում «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման զինյալների դիրքերին: Իրենց հերթին Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ Է խփվել Քաշմիրի շրջանում: Սկզբում նշվել էր, թե ձերբակալվել են երկու հնդիկ օդաչուներ, սակայն ավելի ուշ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել մեկ ձերբակալվածի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր