00:00:00

Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին

00:18, 17 մարտ 2018 Լեռնային Ղարաբաղ

Մարտի 16-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է Ղարաբաղյան  շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողով, որին մասնակցում  է    32   բուհերի, գերատեսչությունների,  գիտական, կրթական  կազմակերպությունների   122   ներկայացուցիչ: Գիտաժողովի լիագումար նիստը բացել է  ԱՀ Ազգային ժողովի և ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Աշոտ Ղուլյանը  մասնավորապես ասել է. «Արցախյան շարժման և դրան  հաջորդած  տարիների  արժեքն  ու  կարևորությունը,  դրա   շուրջ   ակադեմիական   նյութերը   թույլ  են տալիս  անընդհատ  և  ոլորտային  տարբեր  ուղղություններով հետևողականորեն  ուսումնասիրել  պատմական այդ  նշանակալի   ժամանակաշրջանը: Այսօրվա  գիտաժողովը  մեծ  արժեք  ունի, քանի  որ զեկուցումներում    ներկայացված  կարծիքներն  ու  մտքերը, թեզերն  ու   պնդումները    հնարավորություն են  ընձեռելու  ավելի   խորն  ու  համապարփակ     ընկալելու   այդ  բեկումնային   իրադարձության    նշանակությունը»: ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն,  իր  հերթին  կարևորելով   գիտաժողովի    անցկացումը,  ասել  է, որ   տարին   հոբելյանական  է  ոչ  միայն  արցախցիների, այլև    համայն  հայության  համար, քանզի իր  բնույթով  ու  նշանակությամբ  Ղարաբաղյան   շարժումը  համազգային  էր: Նարինե  Աղաբալյանի   խոսքով ՝   այսօր՝  30   տարվա  հեռավորությունից,  ավելի   հստակ   է  ուրվագծվում   Ղարաբաղյան շարժման   ազդեցությունն   աշխարհաքաղաքական   զարգացումների  վրա: Նա    ընդգծել  է, որ եթե  անգամ  նախորդ դարի  80-ականներին   միջազգային  հանրությունն  անծանոթ  է  եղել   Արցախի   ժողովրդի  ընդվզման պատմական հիմքերին, ապա  միայն    վերջին  30  տարվա  պատմության    իմացությունը  բավարար  է  հակամարտող  կողմերին՝   օբյեկտիվ  գնահատելու  և   ճիշտ հետևություններ  անելու համար: ԱրՊՀ-ում  նման գիտաժողովի   կազմակերպումը կարևորել  է նաև  Արցախի   պետական  համալսարանի   ռեկտոր Մանուշ  Մինասյանը : «Մենք  կերտելու  և կառուցելու  ենք  անկախ, ժողովրդավարական  ու  սոցիալական    երկիր՝ էլ  ավելի    ամրապնդելով  Հայաստան-Արցախ–Սփյուռք  եռամիասնությունը: Անկախ   պետականությունը  մեր  ամենամեծ   արժեքն  է,  և  բոլորիս  պարտքն  է՝  անել  առավելագույնը դրա  շարունակական  զարգացման  ու   հզորացման  համար:  Վերջին  3  տասնամյակում  Արցախն  անցել  է  պետականաշինության   լուրջ  ճանապարհ.    վերականգնել  պատերազմի   հետևանքով  գրեթե   հիմնովին ավերված   տնտեսությունը  և  թևակոխել  կայուն  զարգացման  փուլ»,- մասնավորապես  ասել  է  Մանուշ Մինասյանը՝    ընդգծելով, որ    գիտաժողովի   շրջանակում  ներկայացված   զեկուցումները  հետագայում   կհրատարակվեն      և    կարևոր   կռվաններ   կդառնան   Արցախի     Հանրապետության   ճանաչման    գործում: Լիագումար   նիստից  հետո    գիտաժողովի  աշխատանքները,    ըստ    առանձին  մասնագիտությունների, շարունակվել են 6 մասնախմբում: Գիտաժողովի  փակման   արարողությունը  տեղի    կունենա  մարտի   17-ին՝ ԱրՊՀ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր