ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ամենայն ուշադրությամբ հետեւում է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ ստեղծված իրադրության զարգացմանը եւ կոչ է անում երկու երկրների կառավարություններին «առավելագույն զսպվածություն» դրսեւորել: Այդ մասին մամուլին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Նա անտարակույս, շատ ուշադիր հետեւում է իրադրությանը եւ վեսրտին կոչ է անում Հնդկաստանի կառավարությանը եւ Պակիստանի կառավարությանը՝ հանդես բերել առավելագույն զսպվածություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրադրության հետագա վատթարացումից»,- փետրվարի 27-ին Դյուժարիկի խոսքը մեջբերել է NDTV հեռուստաալիքը: