00:00:00

Թուրքիայում սպանության գործի շրջանակներում ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել

22:15, 26 փետրվար 2019 Աշխարհ

Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելա Մ.-ի ու նրա որդի Վառլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջիններդ փախուստի են դիմել Թուրքիայից: Նշվում է, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ կասկածյալները սպանության համար օգտագործված զենքը նետել են ծովը: Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում հրապարակված լուրերում նշվել էր, որ կատարված սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ: Նշվում էր, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար էր վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել էին ոստիկանություն: Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել էին, որ կասկածներ ունեն Հայաստանի քաղաքացի 46-ամյա Ստելա Մ.-ի նկատմամբ: Վերջինս հաճախակի իրենց տուն է այցելել` մաքրություն անելու:  Դեպքի առթիվ հետաքննություն սկսած Ստամբուլի ոստիկանությունը պարզել է8, որ Հայաստանի քաղաքացի Ստելան և իր որդի 28-ամյա Վարլամ Մ.-ն , Վեդաթ Յոնգելի անհետանալուց 2 օր անց ինքնաթիռով մեկնել են Կարս, որից հետո  Վրաստանի տարածքով անցել Հայաստան: Փետրվարի 19-ին Վարլամ Մ.-ն Յոնգելների ընտանիքին  նամակ է ուղարկել` «հայրդ մեր տանն է, գնա, վերցրու»  և նշել Վեդաթի գտնվելու վայրը: Աղբյուրը գրում է, որ Վարլամի ուղարկած հասցեում ոստիկանական ստորաբաժանումները գտել են  Վեդաթ Յոնգելի դին: Աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր