00:00:00

Թուրքիայի մեջլիսը Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել

03:34, 26 փետրվար 2019 Աշխարհ

Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Դատապարտող հայտարարության մեջ տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «ՀՀ ստորաբաժանումների կողմից իրականացված կոտորածը և Ադրբեջանի տարածքների բռնազավթումը»: Նշվել է, որ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն, «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» պետք է տեղի ունեցածի գնահատականը տան: Հայտարարության մեջ ևս մեկ անգամ տուրք է տրվել զոհերի, վիրավորների, գերիների և անհայտ կորածների մասին ադրբեջանական կեղծ թեզերին, հայտնում է Ermenihaber-ը: Հայտարարության մեջ Խոջալուի դեպքերն անվանվել են «մարդկության պատմության ամենասև էջերից մեկը»: Ընդգծվել է, որ Թուրքիան համերաշխ է ադրբեջանցի եղբայրների հետ իրենց «արդարացի դատի» հարցում: Կրկին կոչ է արվել, որ այս դեպքերի մեղավորները միջազգային դատարանի առաջ կանգնեն, իսկ Հայաստանն էլ «Ադրբեջանի բռնազավթված տարածքներից» րոպե առաջ դուրս գա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր