00:00:00

Խաղալիքով զինված ուղեւորը ցանկացել է առեւանգել Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռը

16:58, 25 փետրվար 2019 Աշխարհ

Բանգլադեշից Դուբայ թռչող՝ Biman Bangladesh ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի ուղևորը, որը նախօրեին փորձել էր առևանգել ինքնաթիռը և սպանվել էր հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, պարզվել է՝ զինված է եղել խաղալիք ատրճանակով, գրում է Bdnews24 գործակալությունը՝ Չիտտագոնգ քաղաքի ոստիկանության կոմիսարին հղումով: Ոստիկանության ներկայացուցիչները չեն մեկնաբանել, թե ինչպես է ուղևորին հաջողվել խաղալիք ատրճանակով ինքնաթիռ բարձրանալ: Հիշեցնենք, որ Դուբայ մեկնող ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց հարկադիր վայրէջք էր կատարել, երբ «զինված» ուղևորը փորձել էր առևանգել ինքնաթիռը՝ զենքով ներխուժելով օդաչուների խցիկ: Ականատեսների վկայությամբ՝ երիտասարդը մոտ 20 տարեկան է եղել: Նա սպառնացել է զենքով և պահանջել, որ իրեն թույլ տան խոսել Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հետ: Ուղևորը հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ բախման հետևանքով վիրավորվել և մահացել է: Ուղևորի ինքնությունը դեռևս չի հրապարակվում: Ուժայինները չեն բացառում նրա մոտ հոգեկան շեղումների առկայության հնարավորությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր